Ջասթին Թիմբերլեյքը 27 մլն դոլարով երկհարկանի բնակարան է գնել Նյու Յորքում

13:05   29 մարտի, 2017

Ջասթին Թիմբերլեյքը Նյու Յորքում 27 մլն դոլարով երկհարկանի բնակարան է գնել: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով The Real Deal կայքը:

36-ամյա երգիչն ու նրա գեղեցկուհի կինը՝ Ջեսիկա Բիլը, բնակարան են գնել այն շենքում, որտեղ միայն աստղեր են ապրում, այդ թվում՝ Ռայան Ռեյնոլդսն ու Բլեք Լայվլին, Ջենիֆեր Լոուրենսը, Լյուիս Հեմիլթոնը (ավտոարշավորդը, ի դեպ, 54 մլն դոլար է տրամադրել բնակարանի ձեռքբերմանը):

Շենքը գտնվում է Մանհեթենի Թրայբեկա շրջանում:
Զույգի նոր բնակարանը 4 ննջարան եւ 4 լոգասենյակ ունի, հսկայական հյուրասրահ, խոհանոց: Բնակարանի լուսանկարները, սակայն, դեռ համացանցում հնարավոր չէ գտնել:
Դե ինչ, շնորհավորում ենք Ջասթինին ու Ջեսիկային, ինչպես նաեւ նրանց առաջնեկին՝ փոքրիկ Սայլասին:



© NEWS.am STYLE