Մադոննայի 16-ամյա որդին՝ Adidas-ի գովազդային արշավում

15:06   29 մարտի, 2017

Մադոննայի եւ Գայ Ռիչիի 16-ամյա որդին՝ Ռոկկոն, ինչպես հայտնի է, հոր հետ Լոնդոնում է ապրում: Պատանին, ի դեպ, հեռու է մնում շոու բիզնեսից եւ փորձում  ինքնուրույն ճանապարհ հարթել կյանքում:

Ռոկկոն որոշ ժամանակ Լոնդոնի ռեստորանների ցանցում առաքիչ է աշխատել, այնուհետեւ՝ այգեպան, մինչեւ սկսել է զբաղվել մոդելային բիզնեսով. ամենայն հավանականությամբ ընկերուհու՝ մոդել Քիմ Թյորնբուլի խորհրդով:

«Ռոկկոն ծանր շրջան է ունեցել, բայց ե՛ւ նա, ե՛ւ նրա ծնողները համաձայն են, որ նա կարգապահության կարիք ունի, պետք է կարողանա վաստակել։ Կարեւոր չէ, թե որքան կվարձատրեն: Ռոկկոն պետք է ինչ-որ բանով զբաղվեր»,- նշել է ներքին աղբյուրը:

Ռոկկոյի դեբյուտը Adidas Originals-ի գովազդային արշավում է, որի վերջին արտադրանքը ստեղծվել է Alexander Wang-ի հետ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE