Բոլիվուդյան գեղեցկուհի Թինա Դատան` «մոխրագույնի 50 երանգներում» (ֆոտո)

18:02   29 մարտի, 2017

«Մերժված»-ը հեռուստասերիալի աստղ Թինա Դատան որոշել է մի փոքր խորհրդավորություն հաղորդել Instagram-ի իր էջին: Միշտ վառ ու գունեղ լուսանկարներ հրապարակող դերասանուհին այս անգամ սեւ ու սպիտակ լուսանկարներ է տեղադրել, իսկ դրանցից մեկը մակագրել է այսպես.

«Ես կարծում եմ` պետք է ապրել տվյալ պահով, վերցնել այն երջանկությունը, որը քեզ տրված է, բաց թողնել բոլոր վատ հուշերն ու գոհ լինել կյանքից` ստեղծելով նոր նպատակներ»:

Երկրպագուներից շատերը մեկնաբանություններում նշել են, որ լուսանկարում Թինան սեքսուալ տեսք ունի:



© NEWS.am STYLE