Ովքեր են «Եվրատեսիլ-2017»-ի առաջատարները YouTube-ում

12:44   29 մարտի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ի YouTube-ի ալիքում հրապարակվել են մրցույթի բոլոր 43 մասնակիցների տեսահոլովակները։ Այս պահի դրությամբ՝ ամենաշատ դիտումներն ունի Շվեդիայի ներկայացուցչի հոլովակը։

Նրան հաջորդում է Բելգիայի երգը։

Ապա՝ Ռուսաստանինը։

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկի Fly With Me երգի տեսահոլովակն այս պահի դրությամբ ունի 900 հազարից ավելի դիտում։

Նշենք, որ հեղինակավոր՝ WiwiBloggs կայքում սկսվել է «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն երգչուհու ընտրության քվեարկությունը: Դրանում ներկայացված են մրցույթի բոլոր կին մասնակիցները, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Արծվիկը: 

Ի դեպ, շարունակելով իր հայտարարած Celebrate Diversity Challenge-ը՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակ Արծվիկն այս անգամ «մարտահրավեր» է նետել մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձեին:



© NEWS.am STYLE