15:51 29 մարտի, 2017ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռոտն իր Instagram-ի հետեւորդներին ուրախացրել է նոր լուսանկարներով։ Վառ դիմահարդարման սիրահար երգչուհին, սակայն, այս անգամ հանդես է եկել առանց շպարի։

«Փորձում եմ սովորել ինձ՝ առանց դիմահարդարման եւ ֆիլտրերի»,-լուսանկարները մեկնաբանել է նա։


Հիշեցնենք, որ երկար դադարից հետո վերջերս Շպռոտը հանդես եկավ նոր տեսահոլովակով՝ նկարահանած «Կտրիճ Դավո» երգի հիման վրա:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով տեսահոլովակի վերաբերյալ քննարկումներին, երգչուհին ասել էր. «Մարդկանց բացասական կարծիքն ինձ համար նորություն չէ: Դա էլ է կարծիք…Շնորհակալ եմ բոլորին, ովքեր դիտել են տեսահոլվակն ու արտահայտվել են…Փորձում եմ ամեն ինչ սրտիս մոտ չընդունել»։