Ջոն Լեջենդին վերադարձրել են գողացված ուղեբեռը, որում 25.000 դոլար արժողությամբ ապարանջան է եղել

18:32   29 մարտի, 2017

Ջոն Լեջենդը կարող է հանգիստ շունչ քաշել: Երգիչը, որն այժմ Փարիզում է, Նյու Յորքից մեկնելիս Ջոն Քենեդու անվան օդանավակայանում կորցրել էր ուղեբեռը՝ Louis Vuitton ճամպրուկը, որում Cartier-ից 25.000 դոլար արժողությամբ ապարանջան է եղել: Այն գողացել էին։

Օդանավակայանի ոստիկանությունն ուսումնասիրել է տեսագրություններն ու նկատել երգչի ուղեբեռը գողացած մարդուն:

Պարզվել է, որ նա 63-ամյա Ագուստինա Հիլարիոն է, որը պայուսակը հանձնել է ոստիկանությանը, բայց տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նրան մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE