ՄԱՐՏԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   30 մարտի, 2017

ԽՈՅԵՐ

Սպասվում է բարի, ուրախ օր։ Զբաղվեք ինքնաճանաչմամբ եւ ինքնակատարելագործմամբ։ Ընկեք հաճելի հիշողությունների գիրկը։ Այսօր դուք կարող եք ուղղել անցյալի սխալներն ու հաշտվել նրա հետ, ում նեղացրել եք։ Իսկ ռոմանտիկ հարաբերությունները, որոնք կծագեն այսօր, կլինեն ներդաշնակ եւ ամուր։

ՑԼԵՐ

Ծանր օր է սպասվում։ Հաջողությունը կուղեկցի միայն նրանց, որոնք ի վիճակի կլինեն սառը դատել։ Չարժե կարևոր որոշումներ կայացնել այսօր, ինչպես նաեւ՝ մեկնել գործուղման. ամեն ինչ դատապարտված է տապալման։ Ավելի լավ է՝ օրն անցկացրեք երեխաների, սիրելիի կամ էլ ընկերների հետ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ուրախ օր է, որից կարելի է հաճելի անակնկալներ սպասել։ Շփվեք միայն նրանց հետ, ով ձեզ դուր է գալիս։ Սիրելիի համար տոն կամ ռոմանտիկ ժամադրություն կազմակերպեք։ Եղեք ազնիվ եւ ուրախ՝ խուսափելով վեճերից։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ամբողջ աշխարհը ձեր ոտքերի տակ է։  Բարեհաջող օր է գիտելիք ստանալու համար։ Կարելի է գնալ նաեւ հանրային միջոցառումների։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս նշանի տակ ծնված որոշ մարդիկ այսօր ստիպված կլինեն ապացուցել, որ ճիշտ են վարվում։ Ընդ որում՝ դա պետք է ապացուցեք ոչ թե շրջապատի մարդկանց, այլ ինքներդ ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք քիչ ուշադրություն դարձնել նյութականին։ Այսօր ձեր առջեւ կբացվեն փայլուն հեռանկարներ, թե ինչպես արագ եւ հեշտ հարստանալ։ Բաց մի թողեք ձեր հնարավորությունը։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Անչափ հաջող օր է  կին-Կշեռքների համար։ Հավանական է, որ կհանդիպեք նրան, ում հետ կկառուցեք ձեր ապագան։ Ինչ վերաբերվում է տղամարդ-Կշեռքներին, ապա ոմանց սպասվում է գործունեության ոլորտը փոխելու հնարավորություն։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք մի գնացքում եք, որը սլանում է կատաղի արագությամբ։ Ձեզ դուր չեն գալիս ձեր ուղեկիցները, դուք կցանկանայիք իջնել, բայց... Դուք ունեք երկու տարբերակ՝ կամ կանգնեցնել գնացքը, կամ՝ սպասել հաջորդ կանգառին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ցանկանալով հասնել մասնագիտական բարձունքների, այսօր շատ կկարդաք, կշփվեք, նոր ծանոթություններ կհաստատեք եւ կլինեք տարբեր վայրերում։ Ֆինանսական հարցերը ձեզ չեն հուզի։ Ամուսնական հարաբերություններն այսօր ավելի ամուր կդառնան։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հավանական է, որ եկամտաբեր եւ հեռանկարային առաջարկներ ստանաք, հատկապես՝ արտերկրից։ Հրաշալի կլինի, եթե ձեր գործըկերը կին լինի։ Այսօր չփորձեք հապճեպ հետեւություններ անել, ամեն ինչ սկզբում մի լավ ծանրութեթեւ արեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե այսօր որեւէ կարևոր գործ եք ծրագրում, ապա ավելի լավ է՝ հետաձգեք այն վաղվան։ Գործերը կարող են անհաջողությամբ պսկավել, ուստի չարժե ռիսկի դիմել, իսկ, ահա, վաղը միանգամայն բարեհաջող օր կլինի։

ՁԿՆԵՐ

Անձնական կյանքում անհաջողություններ կլինեն։ Աշխատեք ուշադրություն չդարձնել բամբասանքներին, որոնք կպատմեն ձեզ։ Ավելի լավ է՝ զբաղվեք այսօր սիրելի գործով։ Դա կկոմպենսացնի անձնական անհաջողությունները։ 

Աղբյուրը՝ mlady.net



© NEWS.am STYLE