Սովորույթներ, որոնք ազդում են ինքնագնահատականի վրա

20:05   27 ապրիլի, 2017

Ամեն օր մենք մեզ պարտության ենք ծրագրում` սխալները սովորույթների վերածելով: 

Այսպես, մենք մեզ մշտապես համեմատում ենք ուրիշների հետ: Կարելի է փորձել բոլորին գերազանցել, բայց միթե դա ճիշտ մոտիվացիա է: Հասարակության դրական գնահատականին արժանանալու նպատակն իրականանալի է, բայց կեղծ, իսկ դրա արդյունքը շարունակական չի լինի: Կարեւոր պետք է լինի ոչ թե գովասանքը, այլ անձնական աճը, որը միշտ ձեզ հետ կմնա:  Ձեզ միայն ձեր անցյալ ես-ի հետ համեմատեք եւ կսկսեք նկատել, որ ավելի հաջողակ եք դառնում ինչպես փոքր, այնպես էլ մեծ գործերում: 

Մենք մշտապես քննադատում ենք մեզ: Մեզ ներսից կրծում է ամեն ինչ իդեալական դարձնելու ցանկությունը: Մեր բարձր նշաձողի պատճառով մենք ցածր ենք գնահատում մեր մտացածին թերությունների վրա աշխատանքի արդյունքները: Այն պատճառով, որ անընդհատ ուշադրությունը կենտրոնացնում ենք մտացածին թերությունների վրա, մեր «ոչ իդեալական», բայց «բավական լավը» սկսում են ընկալել որպես վատ: Ձեզ լավություն արեք, մի կողմ դրեք ձեր կատարելության ձգտումը:  

Մենք չենք կարողանում հաճոյախոսություններ ընդունել: Հաճախ դա համեստությունից է, որը երբեմն հիմարության եւ էթիկետի առումով տարրական անգրագիտության է հասնում, բայց, ամեն դեպքում, պետք է սովորել «շնորհակալություն» ասել, ոչ թե զարմանալ կամ համոզել, թե դուք արժանի չեք հաճոյախոսության: Եթե դուք դա ստացել եք, ուրեմն արժանի եք դրան: Փորձեք ինքներդ ավելի հաճախակի հաճոյախոսություններ անել ուրիշներին եւ միշտ անկեղծ եղեք այդ ընթացքում, այդ դեպքում ձեզ համար ավելի հեշտ կլինի հավատալ ձեզ ուղղված գովասանքին:  

Մենք դեպրեսիվ շոուներ ենք նայում, ցածրորակ գրականություն ենք կարդում, կապվում ենք բացասական մարդկանց հետ: Այդ ամենը գողանում է մեր էներգիան, վատ է ազդում մեր տրամադրության վրա եւ մեզ ավելի լավը չի դարձնում, այդ պատճառով արժե հրաժարվել դրանից: Ամեն օր պետք է աճել: 

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE