Հինգ նշան, որ ժամանակն է նրան բաց թողնել

19:09   28 ապրիլի, 2017

1. Նա ցանկանում է ձեզ փոխել

Մի փորձեք փոխել ձեր էությունը՝ հանուն ինչ-որ մեկի, ով էլ որ նա լինի: Ավելի լավ է կորցնել ինչ-որ մեկին, բայց պահպանել սեփական ԵՍ-ը, քան ցույց տալ, թե դու ուրիշ ես: Հիշիր, ավելի հեշտ է բուժել հոգեկան վերքը, քան հավաքել կոտրված անհատականության կտորտանքները:

2. Նրա խոսքը տարբերվում է գործից

Մեզ պետք է ինչ-որ մեկը, ով ոգեւորում է եւ օգնում նայել ապագային առանց վախի: Եթե քո կողքին գտնվողը քեզ վրա հակառակ ազդեցություն է թողնում, եթե նրա խոսքը մշտապես տարբերվում է գործից, ապա  ժամանակն է ավարտել ձեր հարաբերությունները:

3. Դու փորձում ես արժանանալ նրա սիրուն

Մեկընդմիշտ հիշեք՝ հնարավոր չէ ստիպել ինչ-որ մեկին ձեզ սիրել: Մի խնդրիր նրան մնալ, եթե նա ցանկանում է հեռանալ: Իրական սիրո էությունը ազատությունն է: Սերը երբեմն տարբեր պատճառներով հեռանում է, բայց նա իր ետեւից ինչ-որ բան թողնում է: Եթե նա իսկապես քեզ սիրում է, թույլ չի տա, որ դու դրանում կասկածես:

4. Ձեր հարաբերությունները կառուցված են ֆիզիկական գրավչության վրա

Գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չէ: Դա այն է, հանուն որի մենք ապրում ենք:  Այն, ինչ մեզ դարձնում է նա, ով մենք կանք՝ մեր բոլոր առանձնահատկություններով ու տարօրինակություններով: Եթե նրան գրավել է քո սիրունիկ դեմքն ու սլացիկ կազմվածքը, ձեր հարաբերությունները երկար չեն շարունակվի: Իսկ եթե նա կարողացել է տեսնել քո հոգու գեղեցկությունը, ապա, հավանաբար, այլես ոչ ոքի քեզ չի տա:

5. Քո վստահությունը չարաշահում են

Երբ սիրում ես, այդ մարդուն շանս ես տալիս քո սիրտը խոցելու, հարցն այն է՝ կօգտվի՞ նա, արդյոք, դրանից: Այդ խաղը երկու ելք է ունենում՝  կամ հարաբերությունները շարունակվում են մինչեւ կյանքի վերջ, կամ այդ դասը դու հիշում ես մինչեւ կյանքիդ վերջ: Դա շանս է՝ հասկանալու համար՝ այն մարդը, որին վստահում ես, արժանի՞ է դրան: Կամ էլ խոսուն վկայություն կունենաս՝ այդ հաբերություններին վերջ դնելու ու առաջ նայելու համար:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE