Ինչ անել, որպեսզի նա ցանկանա քեզ հետ հանդիպել

14:11   28 ապրիլի, 2017

1. Մի հետապնդիր նրան

Երբ տղամարդը սկսում է նախաձեռնություն ցուցաբերել եւ ձեզ ինչ-որ տեղ հրավիրել, չարժե, որ նույնն էլ դուք անեք: Մեկ հանդիպումը բավական չէ, որ դուք նրան sms-ների տարափ ուղարկեք կամ կինոթատրոն հրավիրեք: Տղամարդիկ չեն սիրում այդպիսի համառություն, նրանք պարզապես կարող են կորցնել հետաքրքրությունը: Թույլ տուր, որ նա իրեն նվաճող զգա. այսօր համաձայնիր կարճ հանդիպման, իսկ վաղը հրաժարվիր զբաղվածության պատճառով:

2. Շատ «հարմարավետ» մի դարձիր

Սիրահետումն այն է, երբ մեկը փորձում է գրավել մյուսի ուշադրությունը: Այն ժամանակը, որը մարդը ծախսում է քեզ նվաճելու վրա, նրբերանգ է հաղորդում հարաբերություններին: Երբ դու «չափազանց հարմար» ես դառնում եւ նա կորցնում է սիրահետելու անհրաժեշտությունը, նրա համար անհետաքրքիր է դառնում ամեն ինչ: Տղամարդիկ սիրահարվում են, երբ տալիս են:

3. Թող դա լինի նրա գաղափարը

Նա պետք է մտածի՝ ուրիշ ինչ անել քո վստահությունն ու լավ վերաբերմունքը շահելու համար եւ վախենա քեզ կորցնելուց:

Քո կողմից համբերություն է պահանջվում: Սպասիր, մինչեւ նա առաջինը կզանգի ու կառաջարկի հանդիպել: Եթե ուզում ես նրա հետ երկարատեւ հարաբերություններ ստեղծել, դա պետք է լինի նրա գաղափարը: Եթե անտարբերություն ցույց տաս, նա կցանկանա նվաճել քեզ: Եթե դիմադրես, նա կանի ամեն ինչ՝ քեզ սիրահետելու համար: Մի փոքր համբերություն: Թույլ տուր նրան նվաճել քեզ:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE