Ջոն Լեջենդի անակնկալ ելույթը՝ Լոնդոնի կայարանում (տեսանյութ)

19:40   29 մարտի, 2017

Ջոն Լեջենդը անակնկալի է բերել Լոնդոնի St. Pancras կայարանի ուղևորներին՝ դաշնամուր նվագելով եւ երգելով։ Հասնելով Անգլիայի մայրաքաղաք՝ երգիչն իր թվիթթերյան էջում գրառում էր կատարել.

«Հասա Լոնդոնի St. Pancras կայարան։ Տեսնես՝ դաշնամուրն այնտե՞ղ է»։

Դաշնամուրն, իհարկե, իր տեղում էր, եւ Ջոնը հավաքվածների համար մի քանի երգ է կատարել, այդ թվում՝ All of Me եւ Ordinary People։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոն Լեջենդը ժամանել էր Փարիզ, ուր նրան վերադարձրել էին Նյու Յորքի օդանավակայանում կորցրած ուղեբեռը՝ Louis Vuitton ճամպրուկը, որում Cartier-ից 25.000 դոլար արժողությամբ ապարանջան է եղել: 



© NEWS.am STYLE