Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին. «Ինձ սպանեց կոկաինը, իսկ Քլոեն՝ փրկեց»

12:03   30 մարտի, 2017

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լամար Օդոմը մեկուկես տարի առաջ կոմայի մեջ ընկավ՝ Նեւադայում հասարակաց տանը վիագրան կոկաինի հետ խառնելու արդյունքում: Հիվանդանոցում չորս օր շարունակ պայքարում էին Օդոմի կյանքի համար: Այն ժամանակ նրան խնամում էր Քլոեն, որը նույնիսկ ժամանակավորապես սառեցրել էր ապահարզանի գործընթացը:

Այսքան ժամանակ անց 37-ամյա Լամարն առաջին անգամ հարցազրույց է տվել այդ թեմայով: US Weekly-ի հետ զրույցում նախկին մարզիկը նշել է, որ անընդհատ թմրանյութ էր օգտագործում, ինչը կործանում էր իր ընտանիքը: Սակայն Լամարը հունվարին բուժման կուրս է անցել վերականգնողական կենտրոնում: Ներկայում նա ինքնակենսագրական է գրում, որը մտադիր է հրատարակել այս տարի:

«Ես կարողանում էի Քլոեից թաքցնել, որ թմրանյութ եմ օգտագործում:
Ինձ դա հաջողվեց երկու տարի, բայց հետո նա բռնացրեց ինձ: Իսկապես հիասթափված էր: Ես մշտապես շատ վատ էի պահում ինձ, բազմաթիվ սիրավեպեր ունեի, Քլոեն հանդուրժում էր այս ամենը:
Հետո հայտարարեց, որ ապահարզանի փաստաթղթեր է ներկայացնում: Այդ ժամանակ ես լքեցի նրան եւ տարվեցի կոկաինով: Մի օր գնացի հասարակաց տուն, իսկ հետո՝ չորս օր անց, արթնացա եւ հասկացա, որ հիվանդանոցում եմ:

Աչքերս բացեցի եւ Քլոեին տեսա, նա անընդհատ ինձ հետ է եղել՝ մինչեւ գիտակցության գալս, օգնել է ամեն ինչում, բերել է մորս եւ տատիկիս լուսանկարները: Կոկաինը սպանեց ինձ, իսկ Քլոեն՝ փրկեց: Քլոեն կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում»,- պատմել է Լամարը:



© NEWS.am STYLE