Հեռուստատեսային շոուի ժամանակ արաբ երգչուհին հայերեն երգ է կատարել (տեսանյութ)

23:30   29 մարտի, 2017

Արաբական Al Jadeed հեռուստաընկերությամբ հեռարձակվող շոուներից մեկի ժամանակ արաբ երգչուհի Նենսի Զաբալավին հայերեն երգ է կատարել: Նրան միացել է շոուի մեկ այլ մասնակից: Արտիստները երգել են հայազգի երգիչ, երգահան Պոլ Բաղդադլյանի «Սիրեցի ես մեկին» երգը:

Հավելենք, որ Նենսին ծնվել է Սիրիայում: Ուսում է ստացել ԱՄՆ-ում: 



© NEWS.am STYLE