Հղի Ամալ Քլունիին Լոնդոնում նկատել են 3.500 դոլար արժողությամբ Dior զգեստով

10:03   30 մարտի, 2017

Երեկ մենք իմացանք, թե Ջորջ Քլունին ինչպես չի կոչի իր երեխաներին: 55-ամյա դերասանը ET-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ անունների վրա է Ամալը վետո դրել:

 

«Չգիտենք՝ ինչպես կկոչենք նրանց, բայց ես հստակ գիտեմ, ինչպես ՉԵՆՔ կոչի: Ես չեմ կարող երեխաներին Կազա եւ Ամիգո կոչել (թեքիլայի արտադրությամբ զբաղվող Ջորջի ընկերության անվանումը): Ես ուզում էի նրանց հենց այդպես կոչել, բայց Ամալը վետո դրեց այդ անուններին: Այնպես որ՝ պարտվեցի: Դա միակ բանն է, որ նա ընդհանրապես ինձ արգելել է»,- կատակել է Քլունին:

Իսկ մինչ այդ Ամալին պապարացիները «բռնացրել» են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մոտ:

 

39-ամյա Ամալը Dior-ից 3.500 դոլար արժողությամբ զգեստով է եղել:

Տիկին Քլունին շտապել է բրիտանական վերլուծական կենտրոն, որտեղ պետք է ելույթ ունենար Սիրիայում եւ Իրաքում ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ I-Images-ի, PA-ի, GC Images-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE