Ալեքսիս Օհանյանի հարսնացու Սերենա Ուիլյամսը շարունակում է վայելել արձակուրդը

11:33   30 մարտի, 2017

Թենիսի սիրահարները ստիպված կլինեն մինչեւ մայիս սպասել՝ Open Australia-ի հաղթող Սերենա Ուիլյամսին Մադրիդի մրցաշարում տեսնելու համար: Մայիսի վերջին էլ Սերենան կմասնակցի Open Paris-ին: Իսկ մինչ այդ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսնացուն հանգստանում է արեւադարձային երկրներից մեկում:

Իհարկե, Սերենան չի շտապում բացահայտել, թե որտեղ է: Նա, ի դեպ, առանց փեսացուի է: 

Փոխարենը 35-ամյա Սերենան Instagram-ում երկրպագուներին ուրախացնում է նոր լուսանկարներով:

Ահա հերթական նկարը՝ կարմիր լողազգեստով: Նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է արձակուրդից գոհ Սերենան երգում ծովային զբոսանքի ժամանակ:


Ի դեպ,  Ալեքսիսն ու Սերենան մտադիր են ամուսնանալ, երբ Ուիլյամսը կավարտի այս տարի նախատեսված բոլոր մրցաշարերին իր մասնակցությունը:



© NEWS.am STYLE