Շակիրայի նոր ռեկորդը YouTube-ում. 25 մլն դիտում` 6 օրվա ընթացքում

13:05   30 մարտի, 2017

NEWS.am STYLE-ը գլուխ է խոնարհում Շակիրայի առջեւ: 40-ամյա երգչուհին ամենակարող է. նա երկու երեխա է մեծացնում, առավոտյան նախաճաշ է պատրաստում Պիկեի համար, նաեւ չի մոռանում երաժշտության մասին: Կոլումբիացի երգչուհու հերթական գլուխգործոցը ռեկորդներ է սահմանում YouTube-ում:

Վեց օր առաջ Շակիրան եւ Փրինս Ռոյսը ներկայացրեցին Déjà vu երգի հոլովակը, եւ, ահա, արդյունքները: Դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, բայց PrinceRoyceVEVO ալիքում հրապարակված հոլովակն արդեն 25 մլն դիտում է գրանցել:


Նոր տեսահոլովակում Շակիրան անում է այն, ինչ ամենալավն է ստացվում նրա մոտ. պարում է՝ երկրպագուներին ապշեցնելով նուրբ եւ զգայական շարժումներով:
Շակիրայի նոր երգը, ի տարբերություն նրա մյուս կոմպոզիցիաների, ոչ թե ռիթմիկ եւ պարային, այլ լիրիկական է ստացվել:



© NEWS.am STYLE