Քլոե Քարդաշյանը նախկին ամուսնու՝ դավաճանության եւ թմրանյութերի մասին խոստովանությունից հետո հանրությանն է ներկայացել

13:37   30 մարտի, 2017

Քլոե Քարդաշյանը հայտնել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, եւ այս պահին ավելի, քան Քիմը: Եվ ոչ այն պատճառով, որ երեկ ռեալիթի շոուի 32-ամյա աստղին նկատել էին Քանյե Ուեսթի ստուդիայից դուրս գալիս (Քլոեին նկարել էին Off-White-ից 2.000 դոլար արժողությամբ բաճկոնով):

Պատճառն այն է, որ նրա նախկին ամուսինը՝ նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը, US Weekly-ին անկեղծ հարցազրույց էր տվել՝ խոստովանելով, որ անընդհատ թմրանյութեր է օգտագործել, ինչն էլ քայքայել է իր ընտանիքը: Բացի այդ, նա դավաճանել է Քլոեին, եւ աղջիկն իմացել է այդ մասին:

Լամարի խոստովանությունից հետո Քլոեն առաջին անգամ ներկայացել է հանրությանը:

Նա, կարծես, լավ տրամադրություն ունի: Գեղեցկուհին ներկայացել է սեփական ապրանքանիշի ջինսով:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, X17Online-ի, Famefly.net-ի



© NEWS.am STYLE