Հայտնի աստղեր, որոնք ամուսնացել են իրենց երկրպագուների հետ

14:32   30 մարտի, 2017

Հաճախ հայտնի աստղերի երկրպագուները երազում են ոչ միայն նրանց հանդիպելու եւ ինքնագիր ստանալու մասին, այլեւ՝ ամուսնանալու: Իհարկե, դա հազվադեպ է պատահում, բայց կան աստղեր, որոնք հենց այդպես էլ վարվել են. հանդիպելով իրենց մոլի երկրպագուներին՝ նրանք սիրահարվել են եւ ամուսնացել:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է նրանցից մի քանիսին.

Ջոն Տրավոլտա եւ Քելի Փրեսթոն

Քելին 16 տարեկանից սիրահարված էր Ջոնին: Մի օր նրանք հանդիպեցին նկարահանման հրապարակում, եւ այդ օրվանից նրանց միջեւ սիրավեպ սկսվեց: Զույգ ամուսնացավ 1989 թվականին:

Նիկոլաս Քեյջ եւ Էլիս Քիմ

Լոս Ամնջելեսի կորեական ռեստորաններից մեկում մատուցողուհի աշխատող աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր կուռքը մի օր կմտնի այնտեղ եւ, տեսնելով իրեն, կսիրահարվի: Զույգն ամուսնացել է 2004 թվականին:

Թոմ Քրուզ եւ Քեթի Հոլմս

Թեեւ Քեթին հեռու չէ դերասանական արվեստից, այնուամենայնիվ, նա սիրահարված է եղել Թոմին դեռեւս պատանի տարիներից: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ մեծանալով՝ կդառնա դերասանուհի եւ կգերի Հոլիվուդի ամենացանկալի տղամարդկանցից մեկի սիրտը:

Մետ Դեյմոն եւ Լյուսիանա Բարոզո

Հայտնի դերասանն իր ապագա կնոջը հանդիպել է Մայամիի սրճարաններից մեկում, ուր նա մատուցողուհի էր աշխատում: Զույգն ամուսնացել է 2005 թվականին:

Պատրիկ Դեմփսի եւ Ջիլիան Փինք

Դերասանն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է վարսավիրանոցում: Ջիլիանն այնտեղ էր աշխատում: Զույգն ամուսնացել է 1999-ին:

Ջեսիկա Ալբա եւ Քեշ Ուորեն

Ո՞վ կարող էր մտածել, որ հայտնի եւ հաջողակ դերասանուհու ընտրությունը կանգ կառնի պրոդյուսերի օգնականի վրա: Զույգն ամուսնացել է 2008 թվականին:

Ֆերգի եւ Ջոշ Դյուամել 

2004 թվականին դերասան, մոդել Ջոշն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ հաճախ է երազում Ֆերգիին տեսնում եւ վաղուց նրա մոլի երկրպագուն է: Ավելի ուշ նա ծանոթացավ երգչուհու հետ «Լաս Վեգաս» ֆիլմի նկարահանման հրապարակում: Զույգն ամուսնացավ 2009 թվականին:

Քոնան Օ՛Բրայեն եւ Լիզա Պաուել 

Հայտնի երգիծաբանն իր ապագա կնոջն առաջին անգամ տեսել է իր հաղորդման նկարահանումների ժամանակ: Լիզան նստած է եղել դահլիճում: Ամուսնացել են 2002 թվականին:

Աղբյուրը՝ Peopletalk.ru



© NEWS.am STYLE