Ferrari եւ Mercedes G-Wagon. Քայլի Ջեների ընկերն ու Սքոթ Դիսիկը Բեւեռլի Հիլզում գնումների են գնացել

14:55   30 մարտի, 2017

Քայլի Ջեների ընկերը՝ ռեփեր Tyga-ն, օրերս հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նրա նախկին ընկերուհի Բլեք Չայնան, որը հիմա, կարծես, Ռոբ Քարդաշյանի ընկերուհին է (եւ նրա դստեր՝ Դրիմ Ռընեի մայրը), երգչին մեղադրել է ալիմենտ չվճարելու մեջ (Չայնան ռեփերից որդի ունի՝ Քինգ Կաիրոն): 

Tyga-ն սոցցանցում գրողի ծոցն է ուղարկել Չայնային եւ Սքոթ Դիսիկի (Քորթնի Քարդաշյանի նախկին ընկերոջ եւ նրա երեխաների հոր) հետ գնումների գնացել:

Աստղերը Բեւեռլի Հիլզում Barneys New York հագուստի խանութ են գնացել:

Tyga-ն՝ իր դեղին Ferrari-ով:

Սքոթը՝ 125 հազար դոլար արժողությամբ Mercedes G-Wagon-ով:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE