«Նա սարսափելի հայր կլինի». Մեթ Դեյմոնը՝ Ջորջ Քլունիի մասին

15:36   30 մարտի, 2017

Ջորջ Քլունիի լավագույն ընկերներից Մեթ Դեյմոնն իրեն հատուկ ոճով պատմել է, թե ինչպիսի հայր կլինի 55-ամյա Քլունին: Հայտնի է, որ Ջորջն ու Ամալը երկվորյակ են ունենալու:

«Նա հրաշալի, սարսափելի հայր կլինի: Բայց վստահ եմ, որ Ամալն ամեն ինչ իր ձեռքը կվերցնի: Ամեն ինչ նրա հսկողության տակ կլինի»,- Entertainment Tonight-ին տված հարցազրույցում հայտարարել է Դեյմոնը:

Ի դեպ,  Ամալի մասին. պապարացիներն ավելի վաղ նրան «բռնացրել» են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մոտ:

39-ամյա Ամալը Dior-ից 3.500 դոլար արժողությամբ զգեստով է եղել: Տիկին Քլունին շտապել է բրիտանական վերլուծական կենտրոն, որտեղ պետք է ելույթ ունենար Սիրիայում եւ Իրաքում ռազմական հանցագործությունների մասին:


Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE