«Սկզբում ինձ հայհոյում էին, իսկ հետո ես կարողացա նվաճել իմ ժողովրդի սերն ու համակրանքը». VARDA

12:35   30 մարտի, 2017

Տաղանդավոր պարուհի, pole-dance -ի աշխարհի չեմպոն VARDA-ն հյուրընկալվել է RU.TV հեռուստաընկերության «Стол Заказов» ծրագրին, որը վարում է Ալյոնա Վոդոնաեւան: Նա պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան եւ ինչ հաջողության է հասել 17 տարվա մասնագիտական աշխատանքի ընթացքում:


«Pole-dance-ում ես մի փոքր պատահական հայտնվեցի՝ 15 տարեկանում: Այդ ժամանակ դա կոչվում էր մերկապար, բայց pole-dance-ը մաքուր ակրոբատիկա է, ոչ թե մերկապար: Տանը գիտեին, որ ես պարում եմ, բայց գիտեին նաեւ, որ չեմ մերկանում: Pole-dance-ը վուլգար չէ, այնտեղ կա, իհարկե, սեքսուալություն, բայց այն համապատասխանում է պարի կոնցեպտին: 15 տարեկանից ես սկսեցի առանձին ապրել, իսկ հետո դարձա pole-dance-ի Ուկրաինայի, ապա՝ Ռուսաստանի չեմպիոն: Սկզբում ինձ դժվար էր, քարկոծվում էի ամեն կողմից, բայց հետո կարողացա նվաճել իմ ժողովրդի եւ մյուսների սերն ու համակրանքը», -նշել է արտիստուհին:

Մանրամասները՝ տեսանյութում



© NEWS.am STYLE