Թիմաթին ցանկանում է ֆուտբոլային ակումբ ստեղծել Մոսկվայում

15:05   30 մարտի, 2017

Հայտնի ռեփեր Թիմաթին, ով մայիսին համերգային ծրագրով ժամանելու է Երեւան, մտադիր է նոր ֆուտբոլային ակումբ ստեղծել:
Երգչին պատկանող Black Star ընկերությունների խումբը ծրագրում է նաեւ ֆուտբոլային գործակալություն բացել:
«Առաջին տարում մեկնարկային ներդրումը կլինի մոտ 10 մլն ռուբլի: Առաջիկա 3-5 տարվա մեր նպատակներից մեկը ֆուտբոլային ակումբի ստեղծումն է: Մենք դեռեւս չենք որոշել, թե ինչպես այն կկոչվի՝ Black Star, «Մոսկվա», թե «Ստրոգինո»: Մեզ համար կարեւոր է կապիտալիզացիան եւ հետաքրքիր ֆուտբոլը, ոչ թե պետական միջոցների փոշիացումն ու խաղացողների բարձր աշխատավարձներից ատկատները»,- ասել է Black Star-ի համահիմնադիր Պավել Կուրյանովը:

Աղբյուրը՝ Sports.ru



© NEWS.am STYLE