Ռոբ Քարդաշյանի սեքսուալ ընկերուհին՝ Բեւեռլի Հիլզում

16:43   30 մարտի, 2017

Բլեք Չայնան Instagram-ում հարձակվել է նախկին ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի վրա, նրան մեղադրելով ալիմենտ չվճարելու համար (Չայնան ռեփերից որդի ունի՝ Քինգ Կաիրոն):

Երաժիշտը, իհարկե, գրողի ծոցն է ուղարկել Չայնային, իսկ բարկացած պարուհին ռեփերին մեղադրել է բոլոր մահացու մեղքերի մեջ եւ հավելել, որ Ռոբ Քարդաշյանին (Չայնայի ընկերը, որի հետ, ճիշտ է, նա հիմա կռված է) եւ Քայլի Ջեներին (ռեփերի այժմյան ընկերուհուն) կպատմի, որ արտիստն իրականում սնանկ է: Չայնան հավելել է, որ Tyga-ն բամբասում է իր թիկունքում եւ միավորվել է Ռոբի հետ՝ իր իմիջը փչացնելու համար:
Այս ամենից մենք, իհարկե, գլուխ չենք հանի. թող վիճեն՝ որքան ցանկանում են:


Իսկ, ահա, Չայնայի միկրոբլոգում հրապարակված շքեղ լուսանկարները կդիտենք: 28-ամյա պարուհին սեւ իրանակալով եւ սեւ ակնոցով կեցված է ընդունել Բեւեռլի Հիլզում Chanel-ի խանութի առջեւ:



© NEWS.am STYLE