Նրանք «ոչ» են ասել պլաստիկ վիրահատությանը (ֆոտո)

17:33   30 մարտի, 2017

Գեղեցկության չափանիշներ թելադրող շատ աստղեր իրականում իրենք են ընկնում դրա թակարդը՝ իդեալական արտաքին ունենելու համար դիմելով պլաստիկ վիրահատությունների: Դրանցից ամենատարածվածը շուրթերի եւ քթի վիրահատությունն է: Այսօր դժվար է գտնել համաշխարհային որեւէ աստղի՝ արծվաքթով կամ այլ թերություններով: Բայց NEWS.am STYLE-ն, այնուամենայնիվ, նկատել է նրանցից մի քանիսին:

Եվ այսպես, ներկայացնում ենք հայտնի աստղերի, ովքեր «ոչ» են ասել քթի պլաստիկ վիրահատությանը կամ մինիմալ շտկումներ արել արտաքինում:

Փերիս Հիլթոն

Չի կարելի միանշանակ պնդել, թե Փերիսը մերժում է պլաստիկ վիրահատությունները: Նա բազմիցս դիմել է դրանց, անգամ՝ քիթը շտկելու համար, սակայն փոփոխություններն արվել են շատ աննկատ: Նա պահպանել է քթի բնատուր սրությունը:

Սքարլեթ Յոհանսոն

Դերասանուհու մասին լուրեր էին շրջանառվում, թե նա վիրահատության միջոցով շտկել է քիթը, բայց Սքարլեթը հերքել է այդ տեղեկությունները:

Եվա Մենդես

Եվան իր ոչ այնքան կոկիկ քիթը ժառանգել է իր կուբացի ծնողներից: Հավանաբար, նա չի ցանկանում վիրահատել քիթը, որպեսզի չնմանվի Հոլիվուդի ստանդարտ գեղեցկուհիներին:

Ալյոնա Վոդոնաեւա

Աստղի քթի դեֆեկտն ի հայտ է եկել մանուկ հասակում՝ դժբախ պատահարի արդյունքում: Ալյոնան խոստովանել է, որ միշտ ցանկացել է դիմել պլաստիկ վիրահատության, սակայն դեռ չի հասունացել նման որոշման համար:

Քրիստինա Օրբակայտե

Երգչուհին դիմել է պլաստիկ վիրահատության՝ վերացնելով քթի կորությունը, սակայն ձեռք չի տվել դրա երկարությանն ու ձեւին:

Ժիզել Բունդխեն

Մոդելը խոստավանել է, որ հաճախ է քննադատության արժանացել իր մեծ քթի պատճառով: Մոդելային գործակալություններում նրան ասում էին, որ նա շանս չունի կարիերա անելու նման քթով: Սակայն գեղեցկուհին չի տրվել քննադատություններին եւ, փաստորեն, ճիշտ է վարվել:

Սառա Ջեսիկա Փարքեր

Այս կինն, ընդհարապես, վիճելի արտաքին ունի: Ոմանք ասում են, որ նա տգեղ է, մյուսները՝ հիանում նրա տարբերվող արտաքինով… Ինչ էլ որ ասեն, այս դերասանուհին տեղի չի տվել խոսակցություններին եւ սկսել է կարիերան՝ առանց վիրահատական միջամտությունների դիմելու:

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE