Քորթնի Քարդաշյանն ու շքեղ ավտոմեքենան. աստղին «բռնացրել» են Կալաբասասում

18:08   30 մարտի, 2017

Այսօր բոլորի ուշադրությունը գրավել է Քլոե Քարդաշյանը, քանի որ նրա նախկին ամուսինը՝ Լամար Օդոմը, US Weekly-ին տված հարցազրույցում անկեղծացել է՝ պատմելով, որ անընդհատ թմրանյութ է օգտագործել, ինչը քայքայել է իր ընտանիքը, ինչպես նաեւ մշտապես դավաճանել է Քլոեն, եւ նա իմացել է այդ մասին:

Բայց Քլոեին հանգիստ թողնենք իր խնդիրների հետ եւ ուշադրությունը սեւեռենք Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Քլոեի եւ Քիմի ավագ քրոջ՝ Քորթնիի ուղղությամբ:

37-ամյա Քորթնիին Կալաբասասում նկատել են ստուդիայից դուրս գալիս, որտեղ նկարահանել են Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հերթական տեսարանները: 


Ասեք, որ շքեղ մեքենա է...

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Famefly.net-ի, X17Online-ի



© NEWS.am STYLE