Հինգ սխալ, որ թույլ է տալիս կինը տղամարդուն նվաճելիս

14:10   31 մարտի, 2017

1. Սեքսը որպես զենք օգտագործելը

Պարտադիր չէ հենց սեքսը, այլ պարզապես միյան մարմինը որպես սեքսուալ օբյեկտ օգտագործելը՝ տղամարդուն գրավելու համար: Կանայք, հիշեք, որ դուք ձգում եք այն տեսակին, որին նաեւ հենց դուք եք ձեր վարքագծով ներկայացնում: Եթե դուք հիմնական շեշտը դնում եք ձեր արտաքինի վրա, դուք գրավում եք մակերեսային, ոչ խորը տղամարդկանց՝ խելացիների եւ կրթվածների փոխարեն: Խելացի կինը իր միտքն է օգտագործում, ոչ թե մարմինը, քանի որ գիտի, որ իր գեղեցկությունն իր անահատականությունն է, ոչ թե միայն մարմինը: Ֆիզիկական գրավչությունը ժամանակավոր բավականություն է պատճառում, իսկ անհատականությունն ու բնավարությունը իսկական հարաբերություններ են ձեւավորում:

2. Հավակնոտ չլինել

Խելացի տղամարդիկ չեն հետաքրքրվի ձեզնով, եթե դուք չձգտեք հասնել նրանց մակարդակին: Այնպես որ՝ սովորեք, աշխատեք ձեզ վրա, ձեր կարիերայի վրա, ընթերցեք, այցելեք թանգարաններ եւ ցուցահանդեսներ, ճանապարհորդեք ու ծանոթացեք ուրիշ մշակույթների հետ: Բարձրացրեք ձեր ստանդարտները, այդ ժամանակ ինքներդ էլ կձգեք այդպիսի բարձր ստանդարտներով տղամարդկանց:

3. Սեփական մարմինն անտեսելը

Տղամարդիկ կանացից իդեալական պրես կամ մկաններ չեն սպասում, բայց նրանք ակնակալում են, որ կինը կպահպանի կազմվածքը, լավ տեսք կունենա: Եթե կինը դա չի անում, նա պարզապես իրեն չի հարգում, իսկ եթե նա ինքն իրեն չի հարգում, ինչո՞ւ պետք է տղամարդը նրան հարգի:


4. Չափազանց ամաչկոտ լինել

Կինը պետք է հաղթահարի վախը առաջինն սկսելու զրույցը նրա հետ, ով իրեն հետաքրքիր է, ինչպես նաեւ թույլ տալ տղամարդուն ծանոթանալ իր հետ: Կաշկանդվածությունը վկայում է ձեր ոչ հասունության մասին, իսկ տղամարդուն պետք է վստահ կին: Ոչ մի վատ ու դատապարտելի բան չկա առաջին քայլն անելու մեջ:


5. Չպահպանել ոսկե կանոնը

Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն: Կանայք, հիշեք, որ տղամարդը ձեզ որպես թագուհի չի վերաբերվի, եթե դուք նրան որպես թագավորի չվերաբերվեք: Եթե նա ձեր նկատամամբ հետաքրքրություն է ցուցաբերում, իսկ դուք նրան փոխադարձությամբ չեք պատասխանում, ապա նա կարող է ձեռքը թափ տալ ու հեռանալ: Անմատչելի մի ձեւացեք:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE