Հարսնաքույրերը երբեք շատ չեն լինում (ֆոտո)

18:40   30 մարտի, 2017

Դժվար է աշխարհում պատկերացնել մի հարսանիք՝ առանց հարսնաքրոջ, այն էլ՝ մի քանի: Հարսանյաց արարողության ժամանակ մեկից ավելի հարսնաքրոջ ավանդույթը, սակայն, գալիս է Հին Հռոմից: Այն ժամանակ երիտասարդ աղջիկներն ուղեկցում էին հարսնացուին՝ կրելով ճիշտ այնպիսի զգեստ, ինչպիսին հարսնացուինն է, որպեսզի մոլորեցնեն նրան, ում մտքով հանկարծ կանցներ փախցնել նորահարսին: Այժմ, սակայն, նման անհրաժեշտություն չկա, եւ հարսնաքույրերը պարզապես վիզուալ գեղեցկություն են հաղորդում տոնին:

Մեկից ավելի հարսնաքույրերի ավանդույթը վերջին շրջանում տարածվել է նաեւ Հայաստանում: Եթե հարսնաքույր եք, եւ չգիտեք՝ ինչ զգեստ հագնել, ապա այս գրառումը ձեզ համար է: Ստորեւ ներկայացնում ենք հարսնաքրոջ հանդերձանքի օրինակներ՝ վերցված իրական հարսանիքներից:

Նուրբ վարդագույն

Մանուշակագույն կամ բալագույն

Կարմիրի երանգներ

Երկնագույն կամ կապույտ

Սեւ էլեգանտություն



© NEWS.am STYLE