Հինգ «ինչու», կամ խնդիրների լուծման ճապոնական մեթոդը

20:04   29 ապրիլի, 2017

Խնդրի էությունը հասկանալու համար ճապոնացիները դարեր շարունակ գործածել են «հինգ ինչու»-ի տեխնիկան։ Դրա իրականացման հիմքում ընկած է ելքային իրադրությունը։ Օրինակ.

Ես միշտ ուշանում եմ։ Ինչո՞ւ։

Ինչու՞ իմ ժամանակը մշտապես չի բավարարում։ Ինչո՞ւ։

Որովհետեւ ես երկար եմ պատրաստվում։ Ինչո՞ւ։

Որովհետեւ ես ցանկանում եմ լավ տեսք ունենալ։ Ինչո՞ւ։

Որովհետեւ ես ցանկանում եմ տպավորություն թողնել շրջապատի վրա։ Ինչո՞ւ։

Որովհետեւ ես ցանկանում եմ ամուսնանալ:

Կամ

Ես հաճախ եմ վիճում կնոջս հետ։ Ինչո՞ւ։

Որովհետեւ ես ցանկանում եմ, որ նա ինձ հարգի։ Ինչո՞ւ։

Որովհետեւ հաճախ է ինձ կշտամբում այս կամ այն պատճառով կամ առանց պատճառի։ Ինչո՞ւ։

Այստեղ պետք է հստակեցնել, որ այդ տեխնիկայի դեպքում հարցերին պատասխանելիս չի կարելի ուշադրությունն այլ բանի վրա կենտրոնացնել։ Խոսքը միայն տվյալ անձի դերի մասին է իրադրության զարգացման ընթացքում։

Որովհետեւ ես քիչ եմ ուշադրություն դարձնում տան կարգուկանոնին։ Ինչո՞ւ։

Որովհետեւ ես կարծում եմ, որ դա տղամարդու պարտականությունների մեջ չի մտնում։ Ինչո՞ւ։

Ի դեպ, «ինձ այդպես են դաստիարակել» տարբերակը չի ստացվի։ Այն նույնպես թույլ չի տալիս ուշադրությունը միայն ձեզ վրա սեւեռել։

Քանի որ տղամարդու ուժը գումար վաստակելու ունակության մեջ է...

Այս ամենին կարելի է հասնել նաեւ հոգեբանի կամ հոգեթերապեւտի հետ զրուցելիս։ Բայց դա ավելի շատ ուժ ու ժամանակ է պահանջում։ Ուստի, կարելի է այս տեխնիկան ձեր ժամանակի տնտեսում համարել։

 

Աղբյուրը՝ www.b17.ru



© NEWS.am STYLE