Ինչպես եք ձեր կյանքն ավելի բարդացնում, քան այն կարող է լինել

21:09   29 ապրիլի, 2017

1. Դուք կարծում եք՝ ամեն ինչ հատուկ է կատարվում

Ինչ-որ վարորդ հատուկ ջուրը շփեց ձեր վրա, ընկերուհին հատուկ չի վերցնում հեռախոսն առաջին զանգից, ձեր գործընկերը հատուկ ճաշի գնաց առանց ձեզ: Յուրաքանչյուրը կարող է միշտ էլ պատճառ գտնել ինչ-որ մեկից նեղանալու համար: Դրա համար կարելի է չար մտադրություններ վերագրել բոլորվին անմեղ մարդկանց: Դուք ամեն ինչ չափազանց լուրջ եք ընդունում: Երջանիկ մարդիկ այդպես չեն վարվում:

2. Դուք ձեր կինոյի աստղն եք

Դուք հավատում եք, որ աշխարհը ձեր շուրջ է պտտվում: Ի վերջո, դուք եղել եք բոլոր իրադարձությունների կենտրոնում, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ: Դուք ձեր ֆիլմի աստղն եք: Դուք գիտեք՝ ինչպես եք ուզում, որ գործողությունները զարգանան: Բայց, ցավոք, մոռանում եք ձեր սցենարը տալ նաեւ մյուսներին: Արդյունքում, նրանք չեն իմանում՝ ինչպիսի դեր պետք է խաղան ձեր կյանքում: Եւ երբ նրանք գործում են ոչ ձեր պլանով, ձեզ չեն սիրահարվում կամ կարիերայի աճ չեն ապահովում ձեզ համար, ձեր ֆիլմը փչանում է: Դեն նետեք սցենարը: Թույլ տվեք մեկ ուրիշին ինչ-որ ժամանակ աստղ լինել: Ողջունեք նոր կերպարներն ու սյուժեում նոր շրջադարձները:

3.Դուք կարծում եք, որ ամեն ինչ անպայման վատ կվերջանա

Ես միշտ էլ կարծեւմ էի, որ  սա ոչ մի լավ բանով չի ավարտվի, ասում եք դուք: Իսկ հետո հաճելիորեն զարմանում եք, որ արդյունքն անհամեմատ լավ էր: Ձեր ուղեղը ամեն ինչ խտացնում է, անգամ եթե դրա համար ոչ մի պատճառ չկա: Ցավո՞ւմ է կոկորդը, վերջ, ինձ մոտ քաղցկեղ է: Չեմ կարողանո՞ւմ գտնել կրեդիտ քարտը, վերջ, այն գողացել են խարդախներն ու արդեն հանել իմ ողջ փողերը: Բացասականը շատ է խանգարում երջանկությանը:

4. Դուք ոչ իրատեսական ակնկալիքներ ունեք

Ձեր հարզատների եւ մերձավորների թերություններից մեկն էլ այն է, որ նրան չեն կարողանում կարդալ ձեր մտեքերն ու կանխատեսել ձեր քմահաճույքները: Ձեր բոյֆրենդը մոռացե՞լ է, որ այսօր ձեր առաջին տեսակցության 6-րդ ամիսն է լրանում, ընկերուհիները մոռացե՞լ են հարցնել, թե, ի վերջո, ձեզ ինչ պատասխանեց մարզասրահի այն համակրելի երիտասարդը: Չարդարացված ակնկալիքները մարդկանց դժբախտության հիմքն են: Նվազեցրեք ակնկալիքները, ավելացրեք ուրախությունը:

5. Դուք ճակատագրի նշանների եք սպասում

Այդպես կարելի է սպասել հավերժ կամ էլ ոչ ճիշտ մեկնաբանել  այն, ինչ դուք որպես նշան եք ընկալում: Չեմ ցանկանում նվազեցնել ճակատագրի դերը, բայց ավելի լավ է նրան օգնել եւ այնպես անել, ինչպես դուք եք ուզում՝ չսպասելով  վերեւից նշանների:

 

Աղբյուր՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE