Քիմ Քարդաշյանը ներկայացել է 61-ամյա մոր՝ Քրիս Ջեների կերպարով (ֆոտո)

16:04   30 մարտի, 2017

Այսօր բոլորի ուշադրությունը գրավել է Քլոե Քարդաշյանը, քանի որ նրա նախկին ամուսինը՝  Լամար Օդոմը, US Weekly-ին տված հարցազրույցում անկեղծացել է՝ պատմելով, որ անընդհատ թմրանյութ է օգտագործել, ինչը քայքայել է իր ընտանիքը, ինչպես նաեւ մշտապես դավաճանել է Քլոեին, եւ նա իմացել է այդ մասին:

Բայց սա Քլոեի մասին, իսկ հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում նրա քրոջ՝ Քիմի Twitter-ում: Հայուհին լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է 61-ամյա մոր՝ Քրիս Ջեների կերպարով:

«Քրիս Ջեների կերպարով»,- լուսանկարը մակագրել է Քիմը:


Ի դեպ, Քրիսի մասին: Այս շաբաթ հաղորդվեց, որ նա բաժանվել է 36-ամյա սիրեկանից՝ Կորի Գեմբլից, որի հետ հանդիպում էր 2014 թվականից` Բրյուս Ջեներից բաժանվելուց հետո:



© NEWS.am STYLE