Փողը դեպի քեզ ձգելու 3 կանոն՝ կնոջից

22:05   30 ապրիլի, 2017

Կանոն 1. Ձեզ երես տվեք

Փող ձգելու կանոնն ասում է. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է պատճառում»: Այս կանոնի հակառակ կողմը նշանակում է. եթե փողը հաճույք չի բերում, չի գալիս: Ավելին ասեմ, երբ փողն ուրախություն չի բերում, դուք ինքներդ (գիտակցաբար կամ անգիտակցաբար) խուսափում եք, դա դուրս եք մղում ձեր կյանքից: Եվ այդտեղ դաստիարակությունը խանգարում է ձեզ: Մի կողմից մենք ուզում ենք հարուստ լինել, լավ հագնվել, շատ ճանապարհորդել եւ հանգստանալ: Բայց մյուս կողմից մեր դաստիարակությունը մեզ մղում է համեստ լինել, ապրել հանուն ուրիշների, մեզ զոհաբերել ի բարօրություն ուրիշների, երեխաների, ամուսնու, ընտանիքի, ընկերների. անձամբ Ձեզ փող պետք չէ, այն ուրախություն չի բերում: Այդ դրվածքն անհրաժեշտ է փոխել: Հենց հիմա ինքներդ ձեզ հարցրեք. «Սիրելիս, ես ի՞նչ եմ ուզում»: Թող դա աննշան, բայց հաճելի մի բան լինի, հոգու համար: Գուցե դա փոքրիկ շոկոլադ է կամ էլ մի բաժակ սուրճ կամ նոր զարդարանք կամ էլ որեւէ հագուստ: Ձեզ երես տվեք: Կանոնավորապես արեք դա: Թող ձեր եկամտի մի մասն ուղղվի փող ունենալուց հաճույք ստանալուն: Այդպիսով մենք մեզ թույլ ենք տալիս ցանկանալ (դա փող է ձգում) եւ հաճույք ենք ստանում փողից (դա էլ է փող ձգում):

Կանոն 2. Փողն ընդունեք ուրախությամբ եւ երախտագիտությամբ

Փողի երկրորդ կանոնն ասում է. փողը գալիս է այն ժամանակ, երբ հարմարավետություն եւ հաճույք է բերում: Օրենքը պարզ է եւ անխախտ. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է բերում»: Եթե փողը ուրախություն եւ հաճույք է բերում, էլի ու էլի գալիս է: Ձեր կանացի էությունը ձգում է փողը: Որքան ավելի մեծ հաճույք է ձեզ պատճառում փողը, այնքան ավելի շատ եք ձգում այն: Երբ ձեզ փող են տալիս, փոխանցում, հանձնում, նվիրում, վճարում, ուրախացեք եւ շնորհակալություն հայտնեք տվողին: Նույնիսկ եթե ձեզ են վերադարձնում ուշացրած պարտքը, միեւնույն է` ասեք «շնորհակալ եմ», եւ ուրախացեք այն փաստից, որ փողը հետ է վերադարձել: 

Կանոն 3. Աստվածային հաջողությունը անցկացրեք ձեր ձեռքերով 

Ուրիշ մարդկանց բարիք նվիրեք: Բարի գործեր արեք:  Նախորդ կանոնները կիրառելիս ձեր եկամուտը հավանաբար աճել է եւ սկսել են ձեզ նվերներ տալ. Ձեր եկամտի մի մասը կիսեք նրա հետ, ում դա անհրաժեշտ է: Փողի մի մասն աստվածահաճո գործի նվիրաբերեք կամ բարեգործությանը: Օգնեք անտուն երեխաներին կամ որբերին: Նրանց փող տվեք, օգտագործելով «արարչական ազդակը»: Ձեզ փող ուղարկելով, աստվածային սկիզբն ակնկալում է, որ այդ փողի մի մասը ձեր ձեռքով կանցնի նրան, ում անհրաժեշտ է Աստծու օգնությունը:

Հիշեք. «Աստված ձեր ձեռքերից բացի, այլ ձեռքեր չունի»: Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը եւ մի մասն ուղղեք բարի գործերի: Աստծուն օգնեք օգնել մարդկանց, եւ նա ձեզ կօգնի ստանալ այն ամենը, ինչ դուք ուզում եք: Որքան շատ եք նվիրում, այնքան ձեզ շատ է տրվում:  

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE