«Մերժված»-ը ֆիլմի աստղ Ռաշմի Դեսաին հանդիպել է հաշմանդամություն ունեցող երկրպագուին (ֆոտո)

16:19   30 մարտի, 2017

«Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիային մարմնավորող դերասանուհի Ռաշմի Դեսաին հանդիպել է հաշմանդամություն ունեցող երկրպագուին: Տղամարդը Ռաշմիին սկսել է համակրել «Ես հեքիաթ եմ» (Pari Hoon Main) ֆիլմից հետո:

Դերասանուին որոշել է անկակնկալ մատուցել հավատարիմ երկրպագուին՝ այցելելով նրան: Ռաշմին նաեւ լուսանկար է հրապարակել Instagram-ում.

«Իսկական հաճույք էր իմ ամենալավ երկրպագուին հանդիպելը: Նա ինձ երկրպագում է՝ սկսած Pari ֆիլմից: Այնքան ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք»,-գրել է նա:

Լուսանկարը բազմաթիվ արձագանքներ է ստացել: Դերասանուհու հետեւորդները ողջունել են նրա այդ սրտացավ ու բարի քայլը:



© NEWS.am STYLE