Կոպիտ սեքս, սպանություն, ինտրիգներ եւ հումոր. Նիքոլ Քիդմանի մասնակցությամբ «Մեծ փոքր սուտ» սերիալը ռեկորդներ է գրանցում

15:07   31 մարտի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել հայտնի աստղային սերիալներին, եւ այսօր ձեր ուշադրությունն ենք հրավիրում Big Little Lies (Մեծ փոքր սուտ), սերիալի վրա, որը դիտում ենք կիրակի օրերը՝ HBO ալիքով: Խորհուրդ ենք տալիս թողնել բոլոր գործերը՝ խոհանոցային, կենացաղային, ընտրություններին մասնակցելը եւ դիտել սերիալը, որն արեւմտայան լրատվամիջոցներն արդեն համարել են «ամենաթեժը» Հոլիվուդի պատմության մեջ:

Եւ դա այդպես չի էլ կարող չլինել, քանի որ խելահեղ սյուժեն համապատասխանում է դերասանական խելահեղ կազմին՝ Նիքոլ Քիդման, Ռիզ Ուիզերսպուն, Ալեքսանդր Սկարսգորդ, Զոի Քրավից, Ադամ Սքոթ, Շեյլին Վուդլի եւ անզուգական Լորա Դերն: 
Առաջին սերիայից արդեն դուք չեք կարող էկրանից կտրվել: Ինչո՞ւ: Ֆիլմը սկսվում է նրանից, որ փոքրիկ Մոնթերեյ քաղաքում սպանություն է տեղի ունենում, եւ մինչեւ վերջին սերիան դուք չեք կարող կռահել, թե ում են սպանել եւ ով է մարդասպանը: Սյուժեն սկսում է զարգանալ սպանությունից երկու շաբաթ առաջ, իսկ փոքրիկ քաղաքը, պարզվում է, լի է ինտրիգներով, շանտաժով, դավաճանությամբ, սեքսով եւ այլն:

Նշենք, որ լրատվամիջոցներն ուշադիր հետեւոմ են Նիքոլ Քիդմանին, ով սերիալում իրավաբան Սելեստա Ռայթի՝ Թերի Ռայթի (Ալեքսանդր Սկարսգորդ) կնոջ դերն է կատարում: Այս զույգն ամեն սերիայում այնպիսի թեժ սեքսով է զբաղվում՝ սադո-մազոյի տարրերով, որ «Մոխրագույնի 50 երանգներըը» սրա մոտ մանկական հեքիաթ է: Ինքը ՝ Նիքոլը, պնդում է, որ թեժ տեսարանների արդյունքում ստացած կապտուկները չեն անցնում:

Այս ամենին ավելացրեք յոգայով զբաղվող Զոե Քրավիցին, ով Ռիզ Ուիզերսպունի հերոսուհուց խլում է ամուսնուն եւ աղջկան: Վերջինս որոշում է ինտրնետով իր կուսությունը վաճառել հանուն բարեգործության: Քաղաք է գալիս նաեւ հաշվապահ Ջեյն Չափմենը (Շեյլին Վուդլի) երեխայի հետ, որը ծնվել է բռնաբարության արդյունքում եւ որին ծաղրում են դպրոցում: Ավելեցրեք այս ամենին դավաճանություններ, ինտրիգներ եւ հումոր: Այնպես որ՝ գնացեք դիտելու հենց հիմա:

 



© NEWS.am STYLE