Ջենիֆեր Լոուրենսը՝ Dior-ի ֆոտոսեսիայում

16:43   31 մարտի, 2017

Ջենիֆեր Լոուրենսը հայտնվել է Dior-ի գովազդային արշավում: Դերասանուհին ապրանքանիշի դեմքն է 2012 թվականից: Նրա հետ նույն թիմում են նաեւ Ռոբերտ Պատինսոնը, Նատալի Պորտմանը, Շարլիզ Թերոնը եւ Մարիոն Կոտիյարը:

26-ամյա գեղեցկուհին փորձել է Մարիա Գրացիա Կյուրիի՝ Աշուն-2017 հավաքածուի նմուշները:


Դերասանուհուն լուսանկարել է ֆրանսիացի լուսանկարիչ Բրիջիթ Լակոմբը:

Շապիկներից մեկի վրա «Մենք բոլորս պետք է ֆեմինիստ լինենք» գրությունն է:

«Ջենիֆերի բնական գեղեցկությունը լրացուցիչ ուժ է ստացել մատանիների, մանյակների, աքսեսուարների, պայուսակների շնորհիվ»,- նշել են նորաձեւության տան ներկայացուցիչները:


«Միշտ հաճույք եմ ստանում Dior-ի հետ աշխատանքից, որի մոտ նորաձեւություն եւ գեղեցկություն հասկացությունները ներդաշնակորեն լրացնում են իրար»,- իր հերթին հայտարարել է դերասանուհին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE