«Եվրատեսիլ 2017». Արծվիկը շարունակում է մրցույթի լավագույն վոկալիստի քվեարկության առաջատարը մնալ

12:03   31 մարտի, 2017

Երկու օր առաջ  WiwiBloggs բլոգում «Եվրատեսիլ-2017» մրցույթի «Լավագույն վոկալիստ» կոչման համար քվեարկություն է սկսել: Հայաստանը ներկայացնող Արծվիկը շարունակում է առաջատար մնալ՝ հավաքելով ձայների 17%-ը:

Առայժմ քվեարկությանը 12 հազար մարդ է մասնակցել:
Արծվիկն առաջ է անցել բելգիացի Բլանշից եւ Լեհաստանը ներկայացնող Կասիայից:

Հիշեցնենք, որ երեկ Արծվիկի Fly with me հոլովակն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել Youtube-ում:

 

«Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է Կիեւում. կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ 13-ին:
Արծվիկը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում:



© NEWS.am STYLE