Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթը սաստիկ նիհարել է (ֆոտո)

11:34   31 մարտի, 2017

Հրաժարվում ենք հավատալ, որ հրապարակված լուսանկարներում հենց Բրեդ Փիթ է, որը, բրիտանական Daily Mail-ի պնդմամբ, հիմա հենց այսպիսի տեսք ունի:

Պապարացիները 53-ամյա դերասանին նկատել են Լոս Անջելեսի գեղարվեստական ստուդիաներից մեկից դուրս գալիս:

Ներքին աղբյուրների հավաստմամբ՝ Բրեդը մեկուսացել է եւ հաճախ չի ներկայանում հանրությանը:

«Նրան հրավիրել էին «Օսկար»-ի. նա հաղթող ճանաչված «Լուսնի լույսը» ֆիլմի պրոդյուսերն է, բայց նա հրաժարվել է, չնայած մեկ ամիս առաջ մասնակցել էր «Ոսկե գլոբուս»-ին»,- նշել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքով՝ Փիթը Ջոլիի հետ ամուսնալուծությունն ավելի ծանր է տանում, քան ցույց է տալիս: Հենց այդ պատճառով էլ նա այդքան նիհարել է եւ նման չէ իրեն:

«Բրեդը ծանր է տանում ամուսնալուծությունը, նա մեկուսացել է գեղարվեստական ստուդիայում, այնտեղ օրական 15 ժամ է անցկացնում. նկարում է, քանդակում, տխուր երգեր լսում: Նա շատ է նիհարել, դժվար է ճանաչել Բրեդ Փիթին»,- հայտնել է աղբյուրը:



© NEWS.am STYLE