10:36 31 մարտի, 2017Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Սերժ Թանկյանն արդեն հասցրել է մի շարք հանդիպումներ ունենալ:
Աշխարհահռչակ երաժիշտի առօրյայում տեղ են գտել ոչ միայն քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչերի հետ հանդիպումները, այլեւ նա չի մոռացել մշակութային կյանքի մասին:

Թանկյանն այցելել է Նարեկացի արվեստի միություն՝ ունկնդրելու միության նվագախմբի ելույթը: Երաժիշտն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել համերգից:
«Նրանք հիասքանչ են»,-ելույթը մեկնաբանել է նա:
Ի դեպ, Հայաստանում էլ Սերժ Թանկյանը շարունակում է պրոպագանդել Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստում» ֆիլմը: