Սինդի Քրոուֆորդը բացահայտել է Ջորջ Քլունիի երեխաների սեռը

15:33   31 մարտի, 2017

Մի՛ զարմացեք. Սինդի Քրոուֆորդն ամուսնու՝ Ռենդի Գերբերի հետ մտերիմ է Ջորջ Քլունիի հետ, ինչպես Մեթ Դեյմոնն ու Բրեդ Փիթը: Այնպես որ՝ զարմանալի չէ, որ Սինդին տեղյակ է, որ Ամալ Քլունին ամռանը տղա եւ աղջիկ է լույս աշխարհ բերելու:

51-ամյա մոդելն Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել:
Դրանցից մեկում Սինդին պատկերված է երկու մանկական բոդի ձեռքին՝ վարդագույն եւ երկնագույն:
«Է՛յ, @RandeGerber, ես հրաշալի նվեր ունեմ Քլունիի երեխաների համար»,- ամուսնուն է դիմել մոդելը:

Մանկական հագուստի վրա, որը Սինդին ուզում է նվիրել Ջորջի եւ Ամալի փոքրիկներին, Քլունիի եւ Գերբերի Casa Migos թեքիլայի արտադրությամբ զբաղվող ընկերության լոգոն եւ անվանումն է:
Ի դեպ,  օրերս Ջորջը հայտնել էր, թե ինչպես չի կոչի երեխաներին:
«Չգիտենք՝ ինչպես կկոչենք նրանց, բայց ես հստակ գիտեմ, ինչպես ՉԵՆՔ կոչի: Ես չեմ կարող երեխաներին Կազա եւ Ամիգո կոչել (թեքիլայի արտադրությամբ զբաղվող Ջորջի ընկերության անվանումը): Ես ուզում էի նրանց հենց այդպես կոչել, բայց Ամալը վետո դրեց այդ անուններին: Այնպես որ՝ պարտվեցի: Դա միակ բանն է, որ նա ընդհանրապես ինձ արգելել է»,- կատակել է Քլունին:



© NEWS.am STYLE