Հայտնի աստղեր, որոնք իրենց կյանքը կապել են հայերի հետ

16:06   31 մարտի, 2017

«Սերն ազգություն չի ճանաչում» հայտնի արտահայտությունը հաստատ այս աստղերի մասին չէ: Շրջագայելով աշխարհով մեկ եւ, վստահ ենք, ունենալով կողակցի ընտրության լայն հնարավորություն, այս հայտնի մարդիկ կյանքի ընկեր են ընտրել հայերի:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է համաշխարհային եւ ռուսական շոու-բիզնեսի հայտնիների՝ հայ զուգընկերներին: 

Քանյե Ուեսթ-Քիմ Քարդաշյան

Հայտնի հայուհու սեքս-սկանդալն ու նախկին ամուսնությունը չխանգարեց բազում մրցանակների արժանացած ռեփերին որպես կին եւ երեխաների մայր ընտրել Քիմին:

50 Cent եւ Նենսի Բաբուչյան

Հայտնի ռեփերն իր հայ ընկերուհուն հանրությանը ներկայացրեց «Լրտեսը» ֆիլմի պրեմիերային:

Ռեգի Բուշ եւ Լիլիթ Ավագյան

Ռեփերը սիրում է հայուհիներին: Ռեգին է հանդիսանում Քիմ Քարդաշյանի հայտնի սեքս-հոլովակի հերոսը: Այժմ նա ամուսնացած է Լիլիթի հետ, ումից երեխաներ ունի:

Սերենա Ուիլյամս եւ Ալեքսիս Օհանյան

Հայտնի թենիսիստուհին վերջերս նշանադրվեց ոչ պակաս հայտնի Ալեքսիսի հետ, որը հանդիսանում է Reddit կայքի հիմնադիրը: Զույգի հարսանիքը սարերի հետեւում չէ:

Սերժ Թանկյան եւ Անժելա Մաթադյան

Աշխարհահռչակ երաժիշտի ընտրությունը կանգ առավ Վանաձորից մի հասարակ աղջկա՝ Անժելայի վրա: Նրանք որդի ունեն:

Վլադիմիր Սպիվակով եւ Սաթի Սպիվակովա

Հայտնի դիրիժորն ամուսնացել է Խորհրդային տարիներին հայտնի դերասանուհի Սաթենիկի հետ: Նրանք միասին են առ այսօր:

Եվգենի Կիսին եւ Կարինե Արզումանովա

Հայտնի ջութակահարն իր մանկության ընկերոջ՝ Պրահայում բնակվող Կարինեի հետ ամուսնացել է այս տարվա մարտին:

Անաստասիյա Ստոցկայա եւ Սերգեյ

Թեեւ երգչուհին չի սիրում խոսել ամուսնու մասին եւ հրապարակել նրա լուսանկարները, այնուամենայնիվ, խոստավանել է, որ ամուսինը հայ է: Նրանք որդի ունեն:

Դուեյն Ջոնսոն եւ Լորին Հաշիան

Դերասանն ամուսնացած է հայտնի երաժիշտ Ջոն «Սիբ» Հաշիանի դստեր՝ Լորենի հետ: Զույգը մեծացնում է դստերը:



© NEWS.am STYLE