Բրեդ Փիթը՝ «Պատերազմի մեքենան» սկանդալային ֆիլմի թրեյլերում

16:21   31 մարտի, 2017

Եթե առավոտյան մենք զարմացած քննարկում էինք, թե ինչի է վերածվել Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո, ապա «Պատերազմի մեքենան» ֆիլմի թրեյլերը մեզ մի փոքր կաշխուժացնի:

Netflix US & Canada -ի Youtube-յան ալիքում հայտնվել է War Machine ֆիլմի նոր թրեյլերը՝ 53-ամյա Փիթի մասնակցությամբ: Փիթի դերընկերներն են Թիլդա Սուինթոնը, Ուիլլ Փոուլթերը, Բեն Քիմգսլին: Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Միշոն է:


Փիթը կատարում է գեներալ Սթենլի Մաքկրիստալի դերը: Այն հիմնված է Մայքլ Հեսթինգսի «Համակարգողներ. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի խելահեղ ու սարսափելի էությունը» (The Operators: The Wild And Terrifying Inside Story Of America's War In Afghanistan) վավերագրական գրքի վրա: Պատմության հիմքում Աֆղանսատանում միջազգային ուժերի հրամանատար Մաքկրիստալի գործունեության մասին լրագրողական հետաքննությունն է:



© NEWS.am STYLE