Անդրե Աղասին՝ ի աջակցություն «Խոստումը» ֆիլմի (տեսանյութ)

12:55   31 մարտի, 2017

Հայտնի մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:

Այս անգամ ֆիլմը դիտելու կոչով իր Twitter-ում հանդես եկել հայտնի հայազգի թենիսիստ Անդրե Աղասին:

Նշենք, որ ավելի վաղ նման կոչով են հանդես եկել Էլթոն Ջոնը, Սերժ Թանկյանը:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը:



© NEWS.am STYLE