Գարիկ Մարտիրոսյանի կինն ու նրա գիրքը, հանրահայտ բլոգերներն ու ապրիլմեկյան կատակները Comedy Club-ում

10:11   1 ապրիլի, 2017

Comedy Club-ի հերթական թողարկմանը շոուի ռեզիդենտները հրավիրել էին ռուս հանրահայտ բլոգերներին։

Ուշագրավ է, որ նրանցից մեկն էլ Գարիկ Մարտիրոսյանի կինն էր՝ Ժաննան, որը իր Instagram –ում հաճախ է գրում ուրախ պատմություններ ամենօրյա կյանքից։ Ժաննան պատմել է, որ իրեն առաջարկել են գիրք գրել այդ պատմությունների հիման վրա, բայց որպեսզի գիրքը հաջողություն ունենա՝ շոումենի կնոջն առաջարկել են, որ գրքի համահեղինակի դերում Գարիկ Մարտիրոսյանը լինի։ Դրանից հետո Ժաննան ժամանակ է խնդրել մտածելու համար։

Շոուի նոր թողարկման բոլոր սուր կատակներն  ու հաջողված պահերը կարող եք դիտել տեսանյութում (11-րդ րոպեից սկսած):



© NEWS.am STYLE