«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք». Բարբարա Սթրեյզանդն ի աջակցություն «Խոստումը» ֆիլմի

10:56   1 ապրիլի, 2017

Հայտնի մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:

Այս անգամ ֆիլմի մասին իր Instagram-ում հոլովակ է հրապարակել աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը. 

«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»,-հոլովակը մեկնաբանել է նա:

Публикация от Barbra Streisand (@barbrastreisand)

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու կոչով իր Facebook-ում հանդես էր եկել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը:

«Ուրախ եմ հայտնել, որ շուտով լույս կտեսնի «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է եւ սխալ: Եկեք չմոռանանք դա եւ պաշտպանենք մարդու իրավունքները՝ ուր էլ որ լինենք»,-մակագրել է Ջոնը հրապարակած հոլովակը՝ հավելելով, որ ֆիլմից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: 



© NEWS.am STYLE