12:04 1 ապրիլի, 2017Այժմ մենք գիտենք, թե ինչպիսի երաժշտություն է նախընտրում Քիմը: 36-ամյա հայուհին դստեր` Նորթի հետ, ներկա է գտնվել Արիանա Գրանդեի համերգին Լոս Անջելեսի The Forum համերգասարհում: Այս մասին հայտնի է դարձել աստղի Snapchat-ից:

Քիմը համերգին հետեւում էր ետնաբեմից:

Քիմը միջոցառմանը միայնակ չէր եկել` նրան ուղեկցում էին ընկերուհին` Էլենը, եւ մոդել Ջեյմս Չարլզը: Նա արական սեռի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է «CoverGirl» աղջիկների համար նախատեսված կոսմետիկ ապրանքանիշի դեմքը:

