Իրինա Շեյքն առանց շպարի հայտնվել է գերմանական Vogue-ի շապիկին

13:36   1 ապրիլի, 2017

Դե, Իրինայի մասին, իհարկե, խոսք չկա, կեցցե՛։ Ընդ որում՝ կեցցե «մեծատառով»։ 31-ամյա հղի մոդելը հանգիստ գնում է շուկա ելակ գնելու, հետո էլ հայտնվում գերմանական Vogue-ի շապիկին, այն էլ՝ առանց շպարի։

Ընդհանրապես, ի՞նչ շպարի մասին է խոսքը, երբ բնությունը նման գեղեցկությամբ է օժտել։ Իր Instagram -ում Իրինան հրապարակել է ամսագրի մայիսյան շապիկի լուսանկարը։
Ռուս մոդելին լուսանկարել է գերմանացի լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը։
«Նոր տարի, եւս մեկ նոր շապիկ։ Շնորհակալություն իմ սիրելի ու անկրկնելի @therealpeterlindbergh -ին։ Այնքան ուրախ է ձեզ հետ աշխատելը, @voguegermany» ,- շնորհակալություն էր հայտնել մոդելը նկարահանման մասնակիցներին։


Ի դեպ, ֆոտոշարքի համար Փիթեր Լինդբերգը ընտրել էր «բնական գեղեցկության»՝ Natural Beauty կոնցեպտը, որի շրջանակում նա Իրինայից բացի աշխատել է նաեւ Լարա Սթոունի ու Քեյթ Մոսսի հետ, որոնք նույնպես առանց շպարի են լուսանկարվել։



© NEWS.am STYLE