Որն է սեզոնի ամենանորաձեւ վանդակավոր նախշը

13:43   2 ապրիլի, 2017

Վանդակավոր նախշը երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից, բայց յուրաքանչյուր սեզոն ներկայանում է նորովի: Այս գարնան եւ ամռան համար ոճաբաններն առաջարկում են վանդակավոր նախշի ամենահին ձեւերից մեկը, որը կոչվում է «Վիշի»:

Այն շատ պարզ՝ սպիտակեղեն հիշեցնող կտոր է, որն, ի սկզբանե, հենց նման բաներ կարելու համար է նախատեսված եղել: Սովորաբար այն լինում է երկու գույնի համադրությամբ, որից մեկը սպիտակն է:

Նորաձեւ է ինչպես խոշոր, այնպես էլ մանր վանդակներով «Վիշի»-ն:

Գարուն-ամառ սեզոնին հատկապես տեղին կլինեն այս կտորից կարված զգեստներն ու կիսաշրջազգեստները:



© NEWS.am STYLE