Գոհար Ավետիսյանի վարսերի նոր երանգը (ֆոտո)

17:03   2 ապրիլի, 2017

Մոսկվայում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաճախ է դիմում դիմահարդարման տարբեր հնարքների` ցուցադրելով make up-ի ամենաթրենդային տարբերակները, սակայն վարսահարդարման հետ կապված փորձարկումներ ոչ հաճախ է անում:

Այնուամենայնիվ, Գոհարը որոշել է դիմել փոքրիկ ոճափոխության` ներկելով վարսերը: Դիմահարդարը դրանց բաց երանգ է հաղորդել, ինչի շնորհիվ ավելի թարմ ու գարնանային տեսք է ստացել.

«Սիրահավել եմ մազերիս նոր երանգին: Այնպիսի զգացողություն է, ասես ես այսպիսին երբեք չեմ եղել»,-Instagram-ում տեղադրած լուսանկարը մակագրել է հայտնի դիմահարդարը:



© NEWS.am STYLE