10:35 3 ապրիլի, 2017X Factor-ի հերթական գալա համերգի ժամանակ պարզ դարձավ, թե որ 4 մասնակիցներն են շարունակելու պայքարը՝ նախագծի եզրափակչում հայտնվելու համար:
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ X Factor-ն այս շաբաթ լքեց Շուշանիկ Արեւշատյանի թիմի միակ մասնակիցը՝ Տյոմը: Այսպիսով՝ պայքարն իրենց մասնակիցների հետ շարունակում են ժյուրիի միայն 3 անդամները՝ Անդրեն, Էրիկը եւ Գարիկ Պապոյանը:
Տյոմը նախագծին հրաժեշտ տվեց հայտնի՝ «Գինի լից» երգով:
X Factor-ի կիրակնօրյա համերգը նվիրված էր քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին եւ հանուն հայրենիքի զոհված հերոներին: Համերգի հատուկ հյուրերը զինվորներն էին, որոնց մասնակիցները ոգեշնչեցին մարտական խրոխտ երգերով:
Տեղեկացնենք, որ այժմ նախագծում Անդրեն մրցում է 2, իսկ Գարիկն ու Էրիկը՝ 1-ական մասնակիցներով: