Fashion Los Angeles Awards. Քիմ Քարդաշյանն ու հաղթողները

12:02   3 ապրիլի, 2017
Այսպես, առավոտյան մենք ձեզ շեղեցինք ընտրություններից՝ Քիմ Քարդաշյանի եւ Fashion Los Angeles Awards անվանակարգի վերաբերյալ լուրերով։
Կարմիր գորգին 36-ամյա հայուին հայտնվել է Givenchy-ի զգեստով։
NEWS.am STYLE-ը սխալվեց՝ ենթադրելով, որ դա Օլիվեր Ռուսթենի ձեռքի գործն է՝ Balmain-ից. Քիմի Twitter-ի էջից իմացանք, որ դա Givenchy է, իսկ զգեստը շատ նման է այն հագուստին, որը Քիմը հագել էր իր հարսանիքին։
Այժմ ուշադրություն դարձնենք շոուի հաղթողներին, որի վարողը Jonas Brothers խմբի նախկին մենակատար Նիք Ջոանսն էր։
Այսպես, «Տարվա կրեատիվ անձնավորություն» անվանակարգում հաղթել է հայտնի լուսանկարիչ Մերթ Ալասը, ինչն իր բոլոգում ուրախությամբ հայտնել է Քիմը՝ հրապարակելով համատեղ լուսանկար։
Ջիջի Հադիդն արժանացել է «Տարվա դիզայներական դեբյուտ» մրցանակին՝ Tommy Hilfiger ապրանքանիշի հետ իր համատեղ աշխատանքի համար։
Փերիս Ջեքսոնը հաղթել է «Ծագող աստղ» անվանակարգում։
Ստելա Մասվելը դարձել է «Տարվա մոդել»։
Նիկի Մինաժը հաղթել է «Նորաձեւ խռովարար» անվանակարգում։
Յոլանդա Հադիդն արժանացել է «Տարվա մայր» մրցանակին։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, E, Bei, Dave Bennett, EPA, AFP, AP, REX, Shutterstock, PA


© NEWS.am STYLE