«Ես քո մեջ հարազատ հոգի գտա». երգչուհի Ժասմինը՝ Գոհար Ավետիսյանին

15:05   3 ապրիլի, 2017

Մոսկվայում մեծ ճանաչում վայելող հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի հերթական համագործակցությունը ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Ժասմինի հետ էր:

Երգչուհին հայ դիմահարդարի հետ լուսանկարներ է տեղադրել Instagram-ում՝ դրանցից մեկը մակագրելով.

«Այսօր աշխատեցի իր գործի վարպետ Գոհար Ավետիսյանի հետ: Ինձ ամեն ինչ դուր եկավ՝ լավ մթնոլորտ սրահում, հումոր եւ պրոֆեսիոնալիզմ: Շնորհակալ եմ, սիրելի Գոհար: Մենք դեռ անպայման կրկին կհամագործակցենք: Ես քո մեջ հարազատ հոգի գտա»:

Գոհարն էլ իր հերթին է նույն լուսանկարները տեղադրել Instagram-ում.

«Հիշում եմ՝ որքան տխրեցի, երբ իմացա, որ նա հայուհի չէ: Չէ՞որ, այնքան նման է հայի… Դե ինչ, հավանո՞ւմ եք իմ կատարած դիմահարդարումն ու վարսահարդարումը»,-գրել է Գոհարը:

Ի դեպ, դիմահարդարի հարցին կարող եք պատասխանել նաեւ մեր կայքի մեկնաբանություններում:



© NEWS.am STYLE